Այլ

Չեմ կարող հետևել, թե ինչպես են աչքիս առաջ երկիրը «պատառ–պատառ անում»․ Իսրայելի նախագահ

Mariam Z. 200 դիտում
Չեմ կարող հետևել, թե ինչպես են աչքիս առաջ երկիրը «պատառ–պատառ անում»․ Իսրայելի նախագահ

Իսրայելը անդառնալի կետում է, Բենյամին Նեթանյահուի կառավարությանն էլ անհրաժեշտ է հրաժարվել երկրում իրավական բարեփոխումներից։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է երկրի նախագահ Իցհակ Հերցոգը բնակչությանն ուղղված հեռուստաուղերձում։

 

«Սխալ, թալանող օրինագիծ է, խարխլում է մեր ժողովրդավարական բարքերը։ Այն պետք է փոխարինվի մեկ այլ` համաձայնեցված նախագծով, և դա պետք է արվի անհապաղ», – ասել է պետության ղեկավարը։

 

Հերցոգը հայտարարել է նաև, որ այլևս չի կարող հետևել, թե ինչպես են իր աչքի առաջ երկիրը «պատառ–պատառ անում»։

 

Նշենք, որ արտակարգ հեռուստաուղերձը հետևել է Իսրայելում բազմահազարանոց ցույցերի հերթական օրվան, որի ընթացքում ցուցարարները փակել են հիմնական մայրուղիները, արգելափակել նաև Բեն Գուրիոն օդանավակայան տանող ճանապարհը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250