Քաղաքականություն

«Ազերիները հիմա ուժի չեն դիմի». Արամ Սարգսյան

Unknown 498 դիտում
«Ազերիները հիմա ուժի չեն դիմի». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է.

 

 «Ադրբեջանն իր տարածքով իրանական մեքենաների դեպի ՌԴ տեղաշարժի բազում խնդիրներ է ստեղծել։ Ի պատասխան՝ պարսիկները նույնն են արել Նախիջևանից դեպի Ադրբեջան գնացող մեքենաների դեպքում, և կիլոմետրերով հերթ է գոյացել։ ՀՀ-ն ՌԴ-ի հետ սահման չունի, վրացիներն էլ աչք չեն փակում ռազմական բեռների վրա։ Լարվածությունը Ադրբեջանի և Իրանի միջև է: 

 

ԱՄՆ-ը և Իսրայելը Ադրբեջանի կողմից են, ՌԴ-ն՝ Իրանի, որովհետև այդ բեռները իրեն են պետք։ Ադրբեջանը սկսել է բաց հակադրվել ռուսներին, այսինքն՝ իրենք ուզում են հավատարմության երդումներ տալ ԱՄՆ-ին, դա ևս մեկ պատճառ և հիմնավորում է, որ ազերիները հիմա ուժի չեն դիմի»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250