Քաղաքականություն

Լաչինի միջանցքով երթևեկությունը «խիստ խոչընդոտված է», սա շուտով կհանգեցնի հումանիտար ճգնաժամի. ԵԽԽՎ մամլո գրասենյակ

Unknown 157 դիտում
Լաչինի միջանցքով երթևեկությունը «խիստ խոչընդոտված է», սա շուտով կհանգեցնի հումանիտար ճգնաժամի. ԵԽԽՎ մամլո գրասենյակ

 Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողները ճեպազրույց են տվել և պատմել, թե փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո ինչ են արձանագրել: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ մամլո գրասենյակը:

 

Նրանց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ ՀՀ-ում գտնվելու ընթացքում նրանք եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում, իրենց շրջակայքում, հանդիպել տեղական իշխանությունների և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Գորիսում արգելափակված Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ։

 

Համազեկուցողների խոսքով, միջանցքով երթեւեկությունը «խիստ խոչընդոտված է»՝ անհնարին դարձնելով առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։ Այս իրավիճակը շուտով կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։

 

Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված Եռակողմ հայտարարությանը, բանախոսները կոչ արեցին Ադրբեջանին թույլ տալ իրավիճակի անկախ գնահատում։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել անկախ փաստահավաք այցը և թույլատրել անկախ լրագրողներին ազատ աշխատել ողջ տարածաշրջանում»,- ավելացրել են պարոն Կիլյունենը և տիկին Օբերգը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250