Սպորտ

«Միլանն» ու «Մարսելը» հետաքրքրվում են Էդուարդ Սպերցյանով․ La Gazzetta dello Sport

Gohar Vardanyan 415 դիտում
«Միլանն» ու «Մարսելը» հետաքրքրվում են Էդուարդ Սպերցյանով․  La Gazzetta dello Sport

«Միլանը» նախատեսում է 8 միլիոն եվրո առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ 

 

Նշվում է, որ այդպիսին լինելու է Իտալիայի չեմպիոնի նախնական առաջարկը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «Կրասնոդարն» իր փլեյմեյքերին գնահատում է 12 մլն եվրո։

 

«Միլանում» կարծում են, որ Սպերցյանը կարող է այնպիսի ֆուրոր առաջացնել, ինչպես արեց Խվիչա Կվարացխելիան՝ նախորդ ամառ «Նապոլիին» միանալով։

 

Հաղորդվում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մարսելը»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250