Սպորտ

ՈւԵՖԱ-ն պատմության մեջ առաջին անգամ կին փոխնախագահ ունի

Gohar Vardanyan 1 րոպե 65 դիտում
ՈւԵՖԱ-ն պատմության մեջ առաջին անգամ կին փոխնախագահ ունի

Ուելսի ներկայացուցիչ Լորա Մաքալիսթերը դարձել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) պատմության մեջ առաջին կին փոխնախագահը։
 

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նրան և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Գաբրիելե Գրավինային նշանակել է ՈւԵՖԱ-ի փոխնախագահներ:

 

58-ամյա Մաքալիսթերը Ուելսի ֆուտբոլի կանանց հավաքականի նախկին ավագն է։ Նա ազգային հավաքականի կազմում խաղացել է պաշտպանի դիրքում և անցկացրել 24 հանդիպում։

 

Իսկ սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը երրորդ անգամ ընտրվեց եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250