Քաղաքականություն

Արցախում հրադադարի խախտումներ են եղել․ ՌԴ ՊՆ

Gohar Vardanyan 1 րոպե 213 դիտում
Արցախում հրադադարի խախտումներ են եղել․ ՌԴ ՊՆ

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Տուժածներ չկան։ Այս մասին նշվում է  ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։

 

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- գրված է հաղորդագրության մեջ։ 

 

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

 

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250