Սպորտ

Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»

Mariam Z. 388 դիտում
Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից և ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: Տեղեկությունը գրում է ElNacional-ը։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ 38-ամյա հարձակվողի համար լեզվական արգելքի պատճառով դժվար է հարմարվել նոր ակումբին: Նրան խանգարում են նաև Սաուդյան Արաբիայի մշակույթին հարմարվելու դժվարությունները։ Նշվում է, որ Ռոնալդուն ափսոսում է, որ 2018 թվականին հեռացել է «Ռեալից» և կրկին ուզում է ապրել Մադրիդում:

 

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Ռոնալդուն պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ մինչև 2025 թվականի ամառը: Պորտուգալացու աշխատավարձը, հաշվի առնելով կոմերցիոն վճարումները, կկազմի տարեկան 200 մլն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250