Սպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ

Mariam Z. 133 դիտում
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ

Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

 

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Բաչկովն ուժերը չափեց Սերբիան ներկայացնող Ալեքսեյ Սենդրիկի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ:

 

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովն անցկացրել է 2020 թվականին

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250