Քաղաքականություն

ՔՊ–ն նիստ է հրավիրել, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

Gohar Vardanyan 1 րոպե 164 դիտում
ՔՊ–ն նիստ է հրավիրել, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ քննարկվել են կուսակցության մարդկային ռեսուրսների զարգացմանը և ներգրավմանը, ինչպես նաև կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող հարցեր։

 

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նախորդ նիստը գումարվել էր մայիսի 11–ին, քննարկվել էին արտաքին քաղաքական և անվտանգային հարցեր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից