Ռազմական

«Իրավիճակը բավական լարված է». Պեսկովը՝ Զապորոժիե ԱԷԿ–ում տիրող իրավիճակի մասին

Mariam Z. 1 րոպե 148 դիտում
«Իրավիճակը բավական լարված է». Պեսկովը՝ Զապորոժիե ԱԷԿ–ում տիրող իրավիճակի մասին

Զապորոժիեի ատոմակայանում դիվերսիայի մեծ վտանգ կա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Իրավիճակը բավական լարված է: Իսկապես մեծ է Կիևի ռեժիմի կողմից դիվերսիաների սպառնալիքը, որն իր հետևանքներով կարող է աղետալի լինել»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում ԱԷԿ–ում տիրող իրավիճակը։

 

Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:

 

Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250