Ռազմական

Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանն «Իսկանդեր»-ով հարվածել է Պերվոմայսկի քաղաքին. կա 43 վիրավոր

Julya 1 րոպե 105 դիտում
Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանն «Իսկանդեր»-ով հարվածել է Պերվոմայսկի քաղաքին. կա 43 վիրավոր

Ռուսական ուժերի կողմից Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 43-ի: Ինչպես նշում է dw.com-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Վիրավորների թվում կա 12 երեխա, այդ թվում՝ երկու նորածին, որոնցից ամենափոքրը երեք ամսական է։ Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 10 ամսական տղայի վիճակը կայունացել է, մյուս երեխաներն ստացել են թեթև բեկորային վնասվածքներ, կապտուկներ, քերծվածքներ։

Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի խոսքով՝ քաղաքի կենտրոնը խոցվել է «Իսկանդեր» հրթիռով։
 

[4d3fc2fee1b52321c246d88136735127.jpg]

[820f94325c973000b84fb6d018e969c0.jpg]

[fa8cb6bc91991fad68a471fd8a9f873a.jpg]

[31f37f4d33d33909bdb54b9d0dfb5a54.jpg]

[fcc3258918af400e77facfca2c2638d1.jpg]

[4453e33919f43b8e5e81ebdd114766e5.jpg]

[8da194704cebaa062665cc2cfff7c739.jpg]

[8f8e0723444d6d7c1267a8e8442f2a19.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250