Ռազմական

Կրասնոդարում սպանվել է ՌԴ ՊՆ զորահավաքային վարչության պետի տեղակալը

Gohar Vardanyan 1 րոպե 302 դիտում
Կրասնոդարում սպանվել է ՌԴ ՊՆ զորահավաքային վարչության պետի տեղակալը

Կրասնոդարում սպանվել է ՌԴ ՊՆ զորահավաքային աշխատանքների վարչության պետի տեղակալ Ստանիսլավ Ռժիցկին, հայտնում է ТАСС-ը՝ իրավապահ մարմիններին հղումով։ Կրասնոդարի վարչակազմը РБК-ին հաստատել է նրա մահը։ 

«Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում նրա մահվան փաստով», - ասել են լրատվամիջոցին։ 

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ТАСС-ին հայտնել են, որ «անհայտ անձը մի քանի անգամ կրակել է տղամարդու վրա, ապա փախուստի դիմել»։ Հանցագործության դրդապատճառը և կասկածյալները պարզվում են, հայտնում է աղբյուրը։ 

Ավելի վաղ SHOT թելեգրամյան ալիքը, հղում անելով լրատվամիջոցներին, հայտնել էր, որ Ռժիցկին սպանվել է առավոտյան վազքի ժամանակ։ Անհայտ անձը չորս անգամ կրակել է նրա վրա, պնդում է ալիքը։ 

ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռժիցկին 2-րդ ռանգի կապիտան էր և «Կրասնոդար» սուզանավի նախկին հրամանատարը։ 

 

Լուսանկարում Ստանիսլավ Ռժիցկին է (երկրորդը՝ աջից)։

[6ac91d66e765c326197ec88ad73f614f.png]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250