Ռազմական

«Վագներ»-ի մարտիկները սկսել են մարզել բելառուս զինծառայողներին

Gohar Vardanyan 79 դիտում
«Վագներ»-ի մարտիկները սկսել են մարզել բելառուս զինծառայողներին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները սկսել են մարզել Բելառուսի տարածքային պաշտպանության զինծառայողներին, պարապմունքներն անցկացվել են Մոգիլևի շրջանի Օսիպովիչ քաղաքի մոտ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

 

Զորակոչիկները սովորում են մարտադաշտում տեղաշարժվելու և մարտավարական հրաձգության, ինժեներական պատրաստության ու մարտավարական բժշկության ոլորտում գիտելիքներ ձեռք բերելու հմտությունները: «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկները հանդես են եկել որպես հրահանգիչներ մի շարք ռազմական կարգերում։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի հատուկ նշանակության ստորաբաժանումները և ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները միասին կաշխատեն մարտական պատրաստության ուղղությամբ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250