Սպորտ

Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես 2023 թ. ամենաբարձր վարձատրվող մարզիկ

Unknown 1 րոպե 300 դիտում
Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես 2023 թ. ամենաբարձր վարձատրվող մարզիկ

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկ։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

 

Ֆուտբոլիստի ռեկորդային եկամուտը կազմել է 136 մլն դոլար։ Forbes ամսագրի տվյալներով՝ Ռոնալդուն ֆուտբոլի խաղադաշտում վաստակել է 46 միլիոն դոլար, ևս 90 միլիոնը ստացել է դրանից դուրս։

 

Ցուցակի երկրորդ տեղը պատկանում է Ռոնալդուի հավերժական մրցակցին՝ արգենտինացի Լիոնել Մեսսիին, ում տարվա եկամուտը կազմել է 130 մլն դոլար, երրորդ ամենահարուստ մարզիկը ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեն է՝ 120 մլն դոլար եկամուտով։

 

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250