Ռազմական

Մեծ Բրիտանիան 3,3 միլիարդ դոլար կհատկացնի զինամթերքի պաշարների վերականգնման համար

Unknown 1 րոպե 90 դիտում
Մեծ Բրիտանիան 3,3 միլիարդ դոլար կհատկացնի զինամթերքի պաշարների վերականգնման համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 2,5 միլիարդ ֆունտ (3,27 միլիարդ դոլար) կհատկացնի թագավորության պահեստներում զենքի և ռազմամթերքի պաշարների վերականգնման համար: Այդ մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։


Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ հարկավոր է հարմարվել առկա սպառնալիքներին և արդիականացնել սպառազինությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների դասերը։

 

Ըստ հաղորդագրության՝ առաջնահերթություն կշարունակեն մնալ ներդրումներն ամենաարդիական պաշտպանական տեխնոլոգիաներում։

 

Լրացուցիչ ֆինանսավորումն իրականացվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության բյուջեն 5 միլիարդ ֆունտ ստեռլինգով (6,5 միլիարդ դոլար) ավելացնելու հաշվին, որի մասին գարնանը հայտարարել էր վարչապետ Ռիշի Սունակը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250