Ռազմական
Հարձակման փորձ Ղրիմի արևելքում․ ներգրավված է եղել 28 ԱԹՍ
Gohar Vardanyan
1 րոպե
753 դիտում
Ղրիմի արևելքի ուղղությամբ փորձել են հարձակվել 28 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Նա նշել է, որ ՀՕՊ և ռադիո-էլեկտրոնային պատերազմի համակարգերը հետ են մղել անօդաչու սարքերի հարձակումը Ղրիմի արևելքում։ Նրա խոսքով՝ ինը ԱԹՍ խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, 19-ը՝ ճնշվել ռադիո-էլեկտրոնային պատերազմի համակարգերի միջոցով։
Ակսենովը Telegram-ում գրել է, որ ոչ ոք չի տուժել։ Ավերածությունների մասին տեղեկություն չի նշվում։ Շրջանի ղեկավարը չի հստակեցնում նաեւ, թե որ օբյեկտների վրա են փորձել հարձակվել անօդաչու սարքերով։ Թերակղզու արեւելքում գտնվում է Ղրիմի կամուրջը, որը նախօրեին՝ հուլիսի 17-ին, մասամբ ավերվել էր վերգետնյա անօդաչու սարքերի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Gohar Vardanyan
116
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Gohar Vardanyan
1 րոպե
242
Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Gohar Vardanyan
1 րոպե
197
Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Gohar Vardanyan
1 րոպե
303
Ավելին Ռազմական բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
171
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
185
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
174
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
188