Ռազմական

Ուկրաինայի նավահանգիստ ուղևորվող նավերը կթիրախավորվե՞ն

Gohar Vardanyan 1 րոպե 274 դիտում
Ուկրաինայի նավահանգիստ ուղևորվող նավերը կթիրախավորվե՞ն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել նախազգուշական հայտարարությամբ, ըստ որի՝ հուլիսի 20-ից Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։
 

«Իսկ այն երկրները, որոնց դրոշի ներքո կնավարկեն այդ նավերը, կհամարվեն Կիևի ռեժիմի կողմից ուկրաինական հակամարտությունում ներգրավված պետություններ», - ասված է հաղորդագրության մեջ:
 

Գերատեսչությունը հավելել է, որ Սև ծովի հյուսիսարևմտյան և հարավարևելյան որոշ հատվածներ հայտարարվում են նավարկության համար վտանգավոր։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250