Սպորտ

«Կրասնոդար»-ը մերժել է «Այաքս»-ի՝ Սպերցյանի համար 8,5 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը

Mariam Z. 1 րոպե 155 դիտում
«Կրասնոդար»-ը մերժել է «Այաքս»-ի՝ Սպերցյանի համար 8,5 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը

Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը մերժել է «Այաքս»-ի` Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի հետ կապված առաջարկը, հայտնում է sport-express.ru-ն:

Նշվում է, որ «Կրասնոդար»-ի համար անընդունելի է Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկվող 8,5 միլիոն եվրո առաջարկը: Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանի տեղափոխության մասին գրել էր սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Սպերցյանը Ռուսաստանի նախորդ առաջնությունում մասնակցել է 28 խաղի, դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt.com պորտալը 23-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250