Ռազմական

Հրադադարի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում․ ՌԴ ՊՆ

Gohar Vardanyan 1 րոպե 58 դիտում
Հրադադարի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում․ ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
 

«Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան», - ասված է հաղորդագրության մեջ:
 

Նշվում է, որ դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում:

 

Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

 

Նշենք, որ նախօրեին հաղորդվել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի մոտ գտնվող կոմբայնի ուղղությամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250