Ռազմական

Հունաստանի ՊՆ-ն սխալմամբ հրապարակել է գաղտնի քարտեզների լուսանկար

Mariam Z. 1 րոպե 180 դիտում
Հունաստանի ՊՆ-ն սխալմամբ հրապարակել է գաղտնի քարտեզների լուսանկար

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը սխալմամբ հրապարակել է փոխնախարար Նիկոս Հարդալիասի կողմից հետազոտված գաղտնի ռազմական քարտեզների լուսանկարները։ Այս մասին կիրակի՝ հուլիսի 30-ին, հայտնել է տեղական Antitheto պորտալը։

 

Հունաստանի ռազմաօդային ուժերի ճամբարի տարածքում գտնվող զինամթերքի պահեստում հրդեհ բռնկվելուց հետո Ազգային պաշտպանության նախարարությունը սկսել է երկրի զորամասերում հրդեհային անվտանգության միջոցառումների ստուգումները։

 

Օբյեկտներից մեկի զննության ժամանակ Հունաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է լուսանկար, որում Հարդալիասը դիտարկում է ճամբարի պլանը և դրանով իսկ բացահայտել ռազմական գաղտնի քարտեզը, պարզաբանում է պորտալը։

 

Դեպքից հետո ՊՆ-ն դադարեցրել է ստուգումները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250