Ռազմական

Ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց ի վեր 10 հազար 749 խաղաղ բնակիչ է զոհվել․ Յուրի Բելոուսով

Unknown 1 րոպե 109 դիտում
Ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց ի վեր 10 հազար 749 խաղաղ բնակիչ է զոհվել․ Յուրի Բելոուսով

Ըստ Կիևի՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց առ այսօր 10 հազար 749 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 15 հազար 599-ը՝ վիրավորվել։

 

«Զոհերի թվում է նաև 499 երեխա», - «Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազության ռազմական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Յուրի Բելոուսովը։

 

«Ուկրաինայի օկուպացված տարածքների ազատագրումից հետո, ենթադրվում է, որ սպանվածների թիվը «մի քանի անգամ կավելանա», - ասել է պաշտոնյան։

 

Հուլիսի 7-ին ՄԱԿ-ը հայտնել էր, որ հաստատել է «ավելի քան 9 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 500-ից ավելի երեխաների» մահվան դեպքերը։

ՄԱԿ-ի յուրաքանչյուր զեկույցում նշվում է, որ զոհերի թիվը իրականում կարող է ավելի մեծ լինել, քանի որ ստույգ տվյալներ չկան ռուսական ուժերի գրաված ուկրաինական քաղաքներից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250