Հասարակություն

ԼՂ ուղարկվող բեռնատարներին ևս մեկն է միացել. հումանիտար օգնությունը եկել է Ֆրանսիայից

Unknown 1 րոպե 1,636 դիտում
ԼՂ ուղարկվող բեռնատարներին ևս մեկն է միացել. հումանիտար օգնությունը եկել է Ֆրանսիայից

15-րդ օրն է՝ 2 տասնյակից ավելի բեռնատար Կոռնիձորի սահմանային հատվածում է: Քիչ առաջ այնտեղ է հասել ևս մեկ բեռնատար: Այդ մասին ասաց Սյունիքի մարզում աշխատող «Լուրերի» թղթակիցը:

 

Բեռնատարների մասով որևէ շարժ չկա: Այդ մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

 

«Քիչ առաջ հումանիտար բեռներ տեղափոխող մեր ավտոշարասյանը միացավ ևս մեկ բեռնատար: Սա ֆրանսիական մի շարք քաղաքների և ռեգիոնների նախաձեռնությունն է՝ ի համերաշխություն և հաջակցություն շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ ժողովրդին»,- ասել է նա՝ հավելելով, որ ավելի քան 20 տոննա հումանիտար բեռը ներառում է սնունդ և մակարոնեղեն, և որ այն ուղարկվել է Փարիզ քաղաքի մի շարք ռեգիոններից:

 

«Ողջունելի է, որ Հայաստանի մարդասիրական այս նախաձեռնությանն արձագանքում և միանում են ոչ միայն Հայաստանում մասնավոր ընկերությունների կողմից, այլև բարեկամ Ֆրանսիայի հիշյալ քաղաքների և ռեգիոնների կողմից: Սա վկայում է ևս մեկ անգամ, որ ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը ստանում է է՛լ ավելի լայն հնչեղություն, միջազգային հնչեցություն, և ապացուցում է, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր Լաչինի ապօրինաբար փակված միջանցքը բացելու և ԼՂ հումանիտար հասանելիություն ապահովելու համար»,- ասել է  Վարդան Սարգսյանը:

 

Հարցին՝ երաշխիքներ կա՞ն, որ Կոռնիձորի սահմանային հատվածում տեղակայված ուղեբեռն անցնի ԼՂ, Վարդան Սարգսյանը պատասխանել է.

 

«Մենք շարունակում ենք մեր քայլերը և քննարկումները հումանիտար ուղեբեռը ԼՂ տեղափոխելու նպատակին հասնելու համար: Ցավոք, այս պահին կարող եմ ասել, որ որևէ նորություն կամ արձագանք չկա այս մասով»:

 

[73b075141d9bbbc8af6067dd33f09155.jpg]

 

[f8b05a4bd9dabfa7249674b20be460fe.jpg]

 

[35df7b46036cfcc3f7ceaf428fa5ee75.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250