Ռազմական

«Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է միայն Կիևի կապիտուլյացիան, որը կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն»․ Մեդվեդև

Mariam Z. 1 րոպե 117 դիտում
«Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է միայն Կիևի կապիտուլյացիան, որը կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն»․ Մեդվեդև

Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է «միայն Կիևի կապիտուլյացիան», որը կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Պառակտված երկրի խրամատներում գտնվող տառապյալ ժողովրդին իսկապես միայն պետք է հանձնվել, ինչը, միգուցե, խաղաղության ճանապարհ կբացի։ Բայց ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Կիևը խաղաղություն չեն ուզում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

«Ուստի հակահարձակման «մսի գործարանը» այսօր անդադար աշխատում է՝ հազարավոր դժբախտ մարդկանց ուղարկելով սպանդի։ Բայց նրա աշխատանքն այլևս չի օգնի Կիևի ռեժիմին, որը թևակոխել է հետմահու քայքայման փուլ», - հավելել է Մեդվեդևը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250