Ռազմական

Ադրբեջանցիները հրապարակել են ձերբակալված հայ պահեստազորայինի լուսանկարը

Unknown 1 րոպե 1,078 դիտում
Ադրբեջանցիները հրապարակել են ձերբակալված հայ պահեստազորայինի լուսանկարը

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, տարածում են այսօր ձերբակալված ՀՀ ԶՈւ պահեստազորայինի լուսանկարը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջինս 1983 թվականին ծնված Գագիկ Ոսկանյանն է, որը վիրավորում է ստացել։

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել․

«Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:

Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

ՀՀ ՊՆ-ն էլ  րոպեներ առաջ հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

 

[8d6e37d99226df9b744b33c8802214b0.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250