Ռազմական

Սև ծովի վրա MQ-9 Reaper և TB2 Bayraktar ԱԹՍ–ներ են նկատվել. ՌԴ ՊՆ

Gohar Vardanyan 1 րոպե 135 դիտում
Սև ծովի վրա MQ-9 Reaper և TB2 Bayraktar ԱԹՍ–ներ են նկատվել. ՌԴ ՊՆ

Սև ծովի վրայով գրանցվել է երկու MQ-9 «Reaper» և TB2 «Bayraktar» ԱԹՍ–ների թռիչք, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ 

Ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ նրանք հետախուզություն են անցկացրել Ղրիմի թերակղզու տարածքում։ 

Ռուսաստանի պետական ​​սահմանի խախտումները կանխելու նպատակով հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահ երկու կործանիչներ են բարձրացվել, հավելել են պաշտպանության գերատեսչությունից։ Դրանից հետո անօդաչու թռչող սարքերը փոխել են թռիչքի ուղղությունը եւ լքել օդային հետախուզության տարածքները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250