Ռազմական

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում է

Gohar Vardanyan 1 րոպե 161 դիտում
Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում է

Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները:
 

Նշվում է, որ Թուրքիայի ռազմաքաղաքական գերատեսչության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Ադրբեջանում դիմավորել է այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը:

 

«Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության տարբեր ասպեկտներ»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ–ն անդրադարձել էր Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հերթական հաղորդագրությանը:

 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել, բացարձակ սուտ է»,– հայտնել էր ՀՀ ՊՆ–ն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250