Ռազմական

Կիևում մեկնաբանել են Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները

Mariam Z. 1 րոպե 224 դիտում
Կիևում մեկնաբանել են Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները

Ուկրաինական բանակի կորուստների մասին արևմտյան ԶԼՄ-ները ուռճացված են և անարժանահավատ, գերմանական Welt-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։

 

Նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերի քանակն այնքան էլ մեծ չի «70 հազար զինվորի կորուստների մասին խոսելու համար»։

 

«Նման թվեր տվողներն ակնհայտորեն ճշգրիտ տեղեկատվություն չունեն մեր երկրում տիրող իրավիճակի մասին։ Ես չեմ հասկանում, թե ինչու են հարգարժան լրագրողները նման ոչ հավաստի տեղեկատվություն տարածում մեր կորուստների մասին»,- ասել է Դանիլովը։

 

Ավելի վաղ The New York Times-ի հեղինակները, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել էին, որ Վաշինգտոնը ուկրաինական բանակին հասցված վնասը գնահատում է 70 հազար մարտիկ, վիրավորներինը՝ 100 հազարից մինչև 120 հազար։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250