Ռազմական

Երկու ԱԹՍ–ներ հարձակվել են ռուսական Կուրչատով քաղաքի վրա, որտեղ գտնվում է Կուրսկի ԱԷԿ–ը

Gohar Vardanyan 1 րոպե 118 դիտում
Երկու ԱԹՍ–ներ հարձակվել են ռուսական Կուրչատով քաղաքի վրա, որտեղ գտնվում է Կուրսկի ԱԷԿ–ը

ՌԴ Կուրսկի մարզի իշխանությունները հայտնել են Կուրչատով քաղաքում ուկրաինական ԶՈւ–ի հարձակման մասին:

Նշվում է, որ ուկրաինական կողմը կիրառել է երկու անօդաչու թռչող սարք։ 

«Վնասվել են վարչական շենք և բնակելի շենք, մանրամասները ճշտվում են»,- հայտնել է մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտը։ 

Իր խոսքով՝ դեպքի վայր են ժամանել մասնագետներ, որոնք գնահատում են վնասի չափը:

 

Հիշեցնենք, որ Կուրչատովում է գտնվում Կուրսկի ԱԷԿ-ը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250