Ռազմական

Պենտագոնը Ուկրաինայի համար միջին հեռահարության հրթիռներ կգնի

Gohar Vardanyan 1 րոպե 79 դիտում
Պենտագոնը Ուկրաինայի համար միջին հեռահարության հրթիռներ կգնի

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Raytheon Missiles and Defense-ի հետ192 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ուկրաինայի համար միջին հեռահարության «օդ-օդ» հրթիռներ (AMRAAM) ձեռք բերելու համար: Այս մասին գրում է Интерфакс–ը:

«Հրթիռների ձեռքբերման համար միջոցները հատկացվում են Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությունից 2023 ֆինանսական տարվա համար»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։ 

Որպես պայմանագրի ժամկետ է նշվում 2024-ի նոյեմբերի 29-ը: Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե քանի հրթիռի մասին է խոսքը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250