Ռազմական

Ֆրանսիան ԱԹՍ-ներ կմատակարարի Կիևին

Gohar Vardanyan 1 րոպե 135 դիտում
Ֆրանսիան ԱԹՍ-ներ կմատակարարի Կիևին

Ֆրանսիան հայտարարել է Կիև անօդաչու սարքերի մատակարարումների մեկնարկի մասին, գրում է Говорит Москва-ն։

Ավելի քան 150 անօդաչու թռչող սարքեր, որոնք արտադրվել են Delair ընկերության կողմից, որի կենտրոնակայանը գտնվում է Թուլուզում, կհանձնվեն Ուկրաինային։ 

Նշվում է, որ համապատասխան հայտարարությունն արել է երկրի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։ 

Ավելի վաղ Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել էր «Caesar» ինքնագնաց հրետանային կայանքներ և  «Crotale» հակաօդային համակարգեր։  Փարիզը նաև ուղարկել է Կիև զրահատեխնիկա,  «AMX-10 RC» թեթև անիվներով տանկեր,  «Milan» հակատանկային հրթիռներ,  «Mistral» դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգեր, ֆրանս-իտալական  «SAMP/T» հակաօդային պաշտպանության համակարգեր։  Բացի այդ, մատակարարվել են ֆրանսիական հեռահար  «SCALP» հրթիռներ։ 





 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250