Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը հարձակման են ենթարկվել Ռուսաստանի 3 շրջաններ

Gohar Vardanyan 1 րոպե 4,918 դիտում

Գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել Ռուսաստանի երեք շրջաններ։ Ժամը 03։00-ի սահմաններում Դոնի Ռոստովում երկու անօդաչու թռչող սարք է խոցվել՝ մեկը քաղաքից դուրս, մյուսը՝ կենտրոնում՝ Հարավային ռազմական օկրուգի շտաբի մոտ։ Արդյունքում մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին գրում է Kommersant.ru–ն: 

Մոտավորապես նույն ժամանակահատվածում Ռամենսկի քաղաքային թաղամասում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ Առավոտյան հայտնի դարձավ Բրյանսկի մարզում խոցված անօդաչու թռչող սարքի մասին։

 

Բրյանսկի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ սեպտեմբերի 7-ի գիշերը պաշտպանության նախարարության ուժերը կասեցրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից մարզի վրա հարձակվելու փորձը։ Տուժածներ և ավերածություններ չկան։

 

Տեսանյութում կադրեր են Դոնի Ռոստովից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250