Ռազմական

Շուշիի շրջանում հրադադարի խախտումներ են եղել. ՌԴ ՊՆ

Gohar Vardanyan 1 րոպե 163 դիտում
Շուշիի շրջանում հրադադարի խախտումներ են եղել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին նշվում է  ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։

 

Շուշի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել: Զոհեր և վիրավորներ չեն եղել։

 

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

 

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250