Ռազմական

ԱՄՆ-ում բացահայտվել է Ուկրաինային զենքի մատակարարման ցանց

Mariam Z. 1 րոպե 171 դիտում
ԱՄՆ-ում բացահայտվել է Ուկրաինային զենքի մատակարարման ցանց

ԱՄՆ զենքի բարոն Մարկ Մորալեսը Կիևին մատակարարել է ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ զենք՝ դառնալով Ուկրաինային զենք մատակարարող ամենախոշոր ոչ պետականներից մեկը։ Մորալեսի մատակարարման շղթայի և կոռումպացված ուկրաինացի պաշտոնյաների հետ կապերի մասին տեղեկությունը բացահայտել է The New Tork Times-ը։

 

Հաղորդվում է, որ Մորալեսը մի ամբողջ բիզնես է կառուցել Կիևին զենք մատակարարելու վրա։ Նրա ընկերությունը՝ Global Ordnance-ը, Պենտագոնի հետ զինամթերքի մատակարարման պայմանագիր ունի ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ: Նա նաև առանձին գործարք է կնքել անմիջապես ուկրաինական կողմի հետ՝ 200 մլն դոլարի զենք մատակարարելով։

 

Մատակարարման ծավալների հաջողությունը թերթը բացատրում է Ուկրաինայի ղեկավարության հետ Մորալեսի կապերով։ Զենքի բարոնի առանցքային խորհրդականներից մեկը ուկրաինական ծագումով ամերիկացի սերժանտ Վլադիմիր Կոֆմանն է, ով ծառայել է Ուկրաինայի ազգային գվարդիայում և այժմ Ուկրաինայի տարածքային պաշտպանության գլխավոր սերժանտն է։ Մորալեսը վարձել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Դենիս Վանաշի խորհրդականին։

 

Հեղինակները նշում են, որ նման կապերի պատճառով գործարարն անարդար առավելություն ունի զենք արտադրող այլ արտադրողների նկատմամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250