Ռազմական

Ի՞նչ է նշանակում ադրբեջանական զրահատեխնիկայի վրա պատկերված նշանը

Julya 1 րոպե 1,817 դիտում
Ի՞նչ է նշանակում ադրբեջանական զրահատեխնիկայի վրա պատկերված նշանը

Ադրբեջանը վերջին օրերին լրացուցիչ զորք, զենք ու զրահատեխնիկա է կուտակում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին։ Հատկանշական է, որ ադրբեջանական, այնուհետև թուրքական մեդիայում և սոցցացերում սկսեցին լայնորեն տարածվել տեսանյութեր, որտեղ երևում են զինվորներ և զրահատեխնիկա տեղափոխող ավտոշարասյունը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

 

Ուշագրավ է շարասյան գրեթե բոլոր մեքենաների վրա սպիտակ ներկով արված նշանը։ Տեսանյութերից հասկացվում է, որ այդ բեռնատարների վրա ներկով գրված է գլխիվայր լատինական «A» տառը։ 

 

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկություններից պարզ է դառնում, որ այդ նշանը պատկերված է «Նախիջևանն ու Ադրբեջանը իրար միավորելու նպատակով»։ Դա բացատրվում է հետևյալ կերպ․  ««∀» տառի երկու թեք գծերից մեկը ներկայացնում է Նախիջևանը, մյուսը՝ Ղարաբաղը, իսկ միջին գիծը ներկայացնում է Զանգեզուրը, որը կմիացնի երկուսը»: 

 

Մեկ այլ պնդման համաձայն,  գլխիվայր լատինատառ «A»-ն նշանակում է «ամբողջականություն, միասնություն»։ 

 

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ Արցախը ոչնչացնելու և դրա ողջ տարածքում Ադրբեջանի դրոշը կանգնեցնելու վճռականությունն է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250