Ռազմական

Ահաբեկչության փորձ Ղրիմում. ռուսական ՀՕՊ–ը ուկրաինական ԱԹՍ–ներ է խոցել

Gohar Vardanyan 1 րոպե 105 դիտում
Ահաբեկչության փորձ Ղրիմում. ռուսական ՀՕՊ–ը ուկրաինական ԱԹՍ–ներ է խոցել

Ռուս զինվորականները խափանել են անօդաչու թռչող սարքերի միջոցով Ղրիմում ահաբեկչություն իրականացնելու Կիևի փորձը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն:

Մասնավորապես, ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի երկնքում ոչնչացրել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ 

«Սեպտեմբերի 17-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 20:30-ին, Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ հակաօդային պաշտպանությունը երկու անօդաչու թռչող սարք է խոցել Ղրիմի հարավ-արևմտյան մասում։

 

Նշենք, որ ռուսական ԶԼՄ–ները քիչ աաջ հայտնել էին Ղրիմի կամրջի վրա երթևեկության դադարեցման մասին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250