Քաղաքականություն

Հայաստանի կողմից ԼՂ–ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Պուտինը ԶԼՄ–ից է իմացել

Mariam Z. 1 րոպե 192 դիտում
Հայաստանի կողմից ԼՂ–ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Պուտինը ԶԼՄ–ից է իմացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց` լրատվամիջոցներից է տեղեկացել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

 

«Վալդայ» բանավեճի ակումբի նիստում Պուտինը հիշեցրեց, որ 2022 թվականի աշնանը Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԵԽ ղեկավարի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո ստորագրել են հայտարարություն, համաձայն որի Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ավելին, Հայաստանի ղեկավարներն ուղղակիորեն նշել են Ադրբեջանի տարածքը քառակուսի կիլոմետրերով, որի մեջ մտնում է նաև Ղարաբաղը։ Նրանք ընդգծել են, որ ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ շրջանակներում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից