Ռազմական

«Իսրայելական հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում». «Իսրայելահայեր» թերթի խմբագիր

Unknown 1 րոպե 590 դիտում
«Իսրայելական հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում». «Իսրայելահայեր» թերթի խմբագիր

Իսրայելյան բանակի հետախուզության ու հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

 

«Ունենալով հետախուզական արբանյակներ, գերժամանակակից հակաօդային պաշտպանություն, բաժանարար պատ հագեցած տեղաշարժման, տեսաձայնագրման ժամանակակից սարքավորումներով ու ԱԹՍ-ներով, տեղի ունեցավ լուրջ ներթափանցում Իսրայելի տարածք ոչ թե ստորգետնյա թունելներով, այլև պարապլաններով վայրեջք կատարելով Իսրայելյան բնակավայրերում, որտեղ իրենց արդեն մեքենաներ էին սպասում: Ամենահամեստ տվյալներով առնվազն 100 զոհի մասին են խոսում Իսրայելյան հեռուստաալիքները: Համասի գրոհայինները ներթափանցելով բնակավայրեր ուղղակի փողոցներում գնդակահարում են հասարակ մարդկանց, հիշեցնելով Բուչայի տեսարանները»,-նշում է Չերնամորյանը և հավելել.

 

«Հայերի շրջանում տուժածներ այս պահին չկան: Մեզանում միայն կարևոր են մարդկային կյանքերը, գույքի ու մնացած նյութական արժեքների մասին մեր մոտ չեն խոսում»:

 

Հիշեցնենք՝ Գազայի հատվածից զանգվածային հարձակում է իրականացվել Իսրայելի վրա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից