Քաղաքականություն Կարևոր

Բորելը ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստ է հրավիրել

Mariam Z. 1 րոպե 125 դիտում
Բորելը ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստ է հրավիրել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստ է հրավիրում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով:

 

«Վաղը ես ԵՄ–ի արտաքին գործերի նախարարների արտակարգ խորհրդակցություն եմ հրավիրում՝ քննարկելու իրավիճակը Իսրայելում և տարածաշրջանում», - գրել է Բորելը X սոցցանցում:

 

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250