Ռազմական

Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմի վրա

Mariam Z. 1 րոպե 88 դիտում
Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմի վրա

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարձակումները Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմի վրա, որպեսզի այն վերաբացվի, հաղորդում է իսրայելական 12 հեռուստաալիքը:

 

Անցակետը փակվել է այն բանից հետո, երբ երեքշաբթի կեսօրից հետո Իսրայելը հարվածել է այդ անցակետին եւ ամբողջովին շրջափակել Գազայի հատվածը՝ թույլ չտալով, որ սնունդ կամ վառելիք մտնի Գազա:

 

Եգիպտոսն ասում է, որ չի փակել անցակետի իր մասը և կոչ է անում տարածաշրջանի բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի բնակիչներին Սինայի հյուսիսում գտնվող Էլ Արիշ օդանավակայանով, որը գտնվում է Ռաֆահ անցակետից մոտ 56 կմ հեռավորության վրա:

 

Հորդանանը մարդասիրական օգնության խմբաքանակ է ուղարկել Եգիպտոս, որը նախատեսված է Գազայի հատվածի համար, գրում է New York Times-ը, սակայն պարզ չէ, թե արդյոք թույլ կտան օգնություն հասցնել ափամերձ գոտի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250