Ռազմական

ՆԱՏՕ-ն կանցկացնի միջուկային զսպման զորավարժություններ

Gohar Vardanyan 1 րոպե 104 դիտում
ՆԱՏՕ-ն կանցկացնի միջուկային զսպման զորավարժություններ

Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն կանցկացնի իր ամենամյա Steadfast Noon միջուկային զսպման զորավարժությունները Իտալիայում, Խորվաթիայում և Միջերկրական ծովում: Այս մասին հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ 

Ստոլտենբերգն ասել է, որ զորավարժությունները կօգնեն ապահովել «միջուկային զսպման հուսալիությունը, արդյունավետությունը և անվտանգությունը, և դա հստակ ազդանշան է, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի բոլոր դաշնակիցներին»: Զորավարժություններին կմասնակցեն դաշինքի միջուկային և ոչ միջուկային պետությունների օդային և ռազմածովային ուժերը, քանի որ զորավարժությունների ընթացքում նրանց միջև փոխգործակցություն է իրականացվում։ 

Իր խոսքով՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ հիշեցնում է ՆԱՏՕ-ի միջուկային զենքի կարևոր դերի մասին ագրեսիան զսպելու գործում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250