Ռազմական

Իսրայելը ՄԱԿ-ին զգուշացրել է Գազայի հատվածի 1,1 միլիոն բնակչի տեղափոխման անհրաժեշտության մասին

Unknown 1 րոպե 131 դիտում
Իսրայելը ՄԱԿ-ին զգուշացրել է Գազայի հատվածի 1,1 միլիոն բնակչի տեղափոխման անհրաժեշտության մասին

Իսրայելի բանակը Գազայի հատվածի մոտ 1,1 միլիոն պաղեստինցու հրահանգել է տեղափոխվել անկլավի հարավ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ ՄԱԿ-ն անհնար է համարում, որ այդ տեղահանումն առանց հումանիտար կործանարար հետևանքների ընթանա:

Նա նշել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում չեղարկել այդ հրամանը, որպեսզի կանխվի հնարավոր ողբերգությունը։ Դյուժարիկը պարզաբանել է, որ իսրայելցի զինվորականների հրամանը վերաբերում է նաև ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին և նրանց, ովքեր ապաստան են գտել կազմակերպության հաստատություններում՝ դպրոցներում, բժշկական կենտրոններում և կլինիկաներում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250