Քաղաքականություն

Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային. ԱԳՆ խոսնակ

Mariam Z. 1 րոպե 200 դիտում
Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

 

«Հայաստանի կառավարությունը հաստատել է Սլովենիայի նորագույն պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համար 50 հազար եվրոյի հատկացումը», - գրել է Բադալյանը:

 

Նրա խոսքով՝ որոշումը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բլեդյան համաժողով և սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի հետ հանդիպումներին, որի ընթացքում ՀՀ–ն Սլովենիային օգնելու պատրաստակամություն է հայտնել:

Ավելի վաղ Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը ջրհեղեղից վնասը գնահատել էր 9,9 մլրդ եվրո:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250