Սպորտ

86 տարեկանում մահացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բոբի Չարլթոնը

Gohar Vardanyan 1 րոպե 99 դիտում
86 տարեկանում մահացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բոբի Չարլթոնը

86 տարեկան հասակում մահացել է Բոբի Չարլթոնը՝ պատմության ամենահայտնի անգլիացի ֆուտբոլիստներից մեկը, ով 1966 թվականին Անգլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ 

 

Նախկին ֆուտբոլիստի մահվան մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը, որտեղ աշխարհի չեմպիոնն անցկացրել է իր կարիերայի մեծ մասը:
 

««Մանչեսթեր Յունայթեդը» սգում է մեր ակումբի պատմության մեծագույն և ամենասիրված ֆուտբոլիստներից մեկի՝ սըր Բոբի Չարլթոնի մահը: Նա հերոս էր միլիոնավոր մարդկանց համար, ոչ միայն Մանչեսթերում կամ Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում, որտեղ ֆուտբոլ են խաղում», -նշվում է ակումբի հայտարարության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250