Ռազմական

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան առաջին անգամ ՌՕՈւ համատեղ վարժանքներ են անցկացրել

Julya 1 րոպե 84 դիտում
Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան առաջին անգամ ՌՕՈւ համատեղ վարժանքներ են անցկացրել

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան առաջին անգամ ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացրել: Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական բանակում իր աղբյուրը։

 

Զորավարժություններն անցկացվել են կորեական թերակղզուց հարավ` Կորեայի Հանրապետության օդային տարածքից դուրս:

Դրանց մասնակցել են ամերիկյան B-52H ռազմավարական ռմբակոծիչը և երեք երկրների F-15K և F-16 կործանիչները, որոնք իրականացրել են ռմբակոծիչի ուղեկցումը մարտական կարգով:

 

Նշվում է, որ ներկայիս եռակողմ ռազմաօդային զորավարժություններն անցկացվում են Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարներ կողմից ձեռք բերված համաձայնությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ-ի նախագահի՝ Քեմփ-Դևիդ նստավայրում օգոստոսյան հանդիպման ընթացքում: Ավելի վաղ Սեուլը, Վաշինգտոնը և Տոկիոն վերսկսել էին ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250