Ռազմական

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի երկու հիվանդանոցների հարևանությամբ

Unknown 1 րոպե 57 դիտում
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի երկու հիվանդանոցների հարևանությամբ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի տարածքին` Ալ Շիֆա բժշկական համալիրի և Ալ Քուդս հիվանդանոցի մոտակայքում, որտեղ վիրավոր կան, հայտնում է Ալ-Jazeera հեռուստաալիքը:

 

«Մի քանի հրթիռ ընկել են Ալ Շիֆա բժշկական համալիրի մոտակայքում, որտեղ ամենաշատ վիրավորներն ու բուժանձնակազմն է ամբողջ Գազայի հատվածում։ Առանձին հարվածներ են հասցվել նաև Թալ էլ Հավա շրջանի Ալ Քուդս հիվանդանոցի մերձակայքին»,- ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում։

 

Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածի առնվազն 10 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը իսրայելական գնդակոծությունների և վառելիքի պակասի պատճառով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250