Ռազմական

Իսրայելը համաձայնել է հետաձգել Գազայում ցամաքային գործողությունը. հայտնի է պատճառը

Gohar Vardanyan 151 դիտում
Իսրայելը համաձայնել է հետաձգել Գազայում ցամաքային գործողությունը. հայտնի է պատճառը

Իսրայելը, ԱՄՆ-ի խնդրանքով, համաձայնել է հետաձգել Գազայի հատվածում ցամաքային գործողությունը, որպեսզի Վաշինգտոնը կարողանա հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայել՝ տարածաշրջանում իր զորքերը պաշտպանելու համար։ Այս մասին Forbes–ի փոխանցմամբ պարզել է WSJ-ն:

Նշվում է, որ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ցամաքային գործողության մեկնարկից հետո ամերիկյան զորքերը թիրախ կդառնան տարբեր խմբավորումների համար։ 

 

Պենտագոնն աշխատում է Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու ուղղությամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250