Ռազմական

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հալեպի օդանավակայանին

Mariam Z. 1 րոպե 86 դիտում
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հալեպի օդանավակայանին

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանի թռիչքուղուն։ Տեղեկությունը հայտնում է սիրիական Sham FM ռադիոկայանը:

 

Այսօր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգում իսրայելական ավիահարվածների հետևանքով 8 սիրիացի զինվորական է զոհվել, 7-ը` վիրավորվել։

 

«Իսրայելը ագրեսիա է իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Ագրեսիան սահմանափակվել է նյութական վնասներով, օդանավակայանի աշխատակիցների շրջանում զոհեր չեն գրանցվել», - նշված է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:

 

Հոկտեմբերի 22-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական հարձակման հետևանքով շարքից դուրս են եկել Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքուղիները: Սիրիայի իշխանությունը տեղեկացրել էր, որ բոլոր չվերթերն ուղղորդվել են դեպի Լաթաքիա:

 

Եվս մեկ հարձակում էլ իրականացվել էր հոկտեմբերի 12-ին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250