Ռազմական

ՀԱՄԱՍ-ն օգնություն է խնդրում

Unknown 1 րոպե 291 դիտում
ՀԱՄԱՍ-ն օգնություն է խնդրում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ Գազայի հատվածի դեմ ագրեսիայի շարունակումն ամբողջ տարածաշրջանը դուրս կբերի վերահսկողությունից։ Նա արաբական և իսլամական երկրներին կոչ է արել զենքով ու ֆինանսներով աջակցել շարժմանը։ Տեղեկությունը հայտնում է kommersant.ru-ն:

«Գազայում դիմադրությունը շարունակվում է։ Կոչ եմ անում արաբական և իսլամական ազգերի ժողովուրդներին և աշխարհի ազատ մարդկանց այդ դիմադրությանն ու հեղափոխությանն աջակցել գումարով և զենքով»,- ասել է Հանիեն:

 

Շարժման քաղբյուրոյի ղեկավարը նաև կոչ է արել բացել հսկիչ անցակետեր Գազայի հետ սահմանին և ուղարկել նրան այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առանց սահմանափակումների և պայմանների: Նա մասնվորապես պնդում է, որ վերականգնվի էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը։ 

«Ես կոչ եմ անում բոլոր նախագահներին, առաջնորդներին, գաղափարական առաջնորդներին և հասարակական կարծիք ստեղծողներին հստակ և միանշանակ վերահաստատել պաղեստինյան դիմադրության օրինականությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի օրինականությունը»,- հավելել է նա:
 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250