Ռազմական

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը և Իտալիայի ԶՈւ ԳՇ պետը հանդիպել են

Gohar Vardanyan 161 դիտում
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը և Իտալիայի ԶՈւ ԳՇ պետը հանդիպել են

Բաքվում կայացել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևի հանդիպումը Իտալիայի զինված ուժերի ԳՇ պետ Ջուզեպպե Կավոյի հետ։ 


Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի ՊՆ տարածած հաղորդագրությունը  հայտնում են, որ Վելիևն իտալական պատվիրակությանը ներկայացրել է Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների հետևանքները: 


Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են Ադրբեջանի ՊՆ-ում անցկացվող բարեփոխումները, ինչպես նաև Իտալիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250