Ռազմական

Վոլնովախայում ընտանիքի 9 անդամներին քնած ժամանակ սպանելու մեջ կասկածվում են ռուսաստանցի երկու պայմանագրային զինծառայողներ

Gohar Vardanyan 1 րոպե 550 դիտում
Վոլնովախայում ընտանիքի 9 անդամներին քնած ժամանակ սպանելու մեջ կասկածվում են ռուսաստանցի երկու պայմանագրային զինծառայողներ

Հեռավոր Արևելքից երկու պայմանագրային զինծառայողներ են ձերբակալվել ԴԺՀ–ի Վոլնովախա քաղաքում ինը մարդու սպանության կասկածանքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ–ն:


Կասկածյալները Հեռավոր Արևելքի ռուսաստանցի պայմանագրային զինծառայողներ են։ Քննչական կոմիտեն չի նշել նրանց անունները, տարիքը և այն տարածաշրջանը, որտեղից նրանք եկել են։ 

Նախնական տվյալներով, նշում է Քննչական կոմիտեն, հանցագործության դրդապատճառը կենցաղային կոնֆլիկտն է եղել։ 

Ինը մարդու, այդ թվում՝ երկու երեխաների սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի գիշերը։ Հանցագործների զոհերը եղել են նույն ընտանիքի անդամները, ովքեր օրերս ծննդյան տարեդարձ էին նշել մասնավոր բնակելի շենքում։ Նրանց գնդակահարել են գիշերը քնած ժամանակ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250